National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.09.2007
«Գրքի ճանապարհը» ծրագրի ներկայացուցիչները Ազգային ժողովում

Սեպտեմբերի 4-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Եվրախորհրդի 4-րդ գլխավոր տնօրինության Մշակույթի եւ մշակութային ու  բնական  ժառանգության հարցերով տնօրինության  «Մշակութային ուղիներ»   ծրագրի շրջանակում Հայաստանի ներկայացրած «Գրքի ճանապարհը» ծրագրի պատասխանատուների հետ:


Ծրագիրը եվրոպական մշակութային ինտեգրման կարեւոր ձեռնարկ է 9  երկրների  մասնակցությամբ: Ծրագրի քննարկման նպատակով ԱԺ-ում էր ԵԽ պատվիրակությունը` ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի պատասխանատու Ֆրանսուազ Տոնդղեն, ԵԽ «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդական Ռոբերտա Ալբերտոզան, ՀԿ նախագահ, ծրագրի համակարգող Էմիլ Դանիելյանը:

Տիկին Հակոբյանը բարձր գնահատելով այն հանգամանքը, որ ԵԽ-ում շատ են կարեւորվում մշակութային ծրագրերը, նշեց, որ  նախագիծը ողջունելի է, մշակույթի հարցերը պետք է դնել ճիշտ ուղու վրա, յուրաքանչյուր ազգի համար` յուրովի:

Նա կարեւորեց երեխաներին գրքի հետ կապելու ուղիներ գտնելը, դրա մի տարբերակ համարեց գրքի տպագրական բարձր որակ ապահովելը, այն գրավիչ եւ հետաքրքիր դարձնելը: Նշեց, որ անհրաժեշտ է գիրքը քարոզել լրատվամիջոցներով, մասնավորապես հեռուստատեսությամբ, լուծել գրադարանների հիմնախնդիրները, ավելացնել դրանց բազան:

Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է «Գրադարանների մասին» օրենքի ընդունումը: Նշեց, որ տարեցտարի պետբյուջեով ավելացվում է գրահրատարակչությանը հատկացվող գումարը:

Եվրոպական պատվիրակության անդամները տիկին Հակոբյանին  առաջարկեցին անդամակցել իրենց գործադիր հանձնաժողովին, առաջարկն ընդունվեց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am